Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Գոհար Աբաջյանի հիմնադրամը կգնա՞ Դավիթ Փափազյանի հիմնադրամի ճանապարհով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Էքսկլյուզիվ

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԳՈՀԱՐ ԱԲԱՋՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԳՆԱ՞ ԴԱՎԻԹ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Սյուզան Սիմոնյան7 Հունիս 2025 | 08:25
 Facebook  Twitter   

Որպես ձախողված ոլորտ, ներդրումների ներգրավումը դեպի Հայաստանի տնտեսություն պետք է կառավարության համակարգված մոտեցման եւ լուրջ ուշադրությանն արժանանային, բացառելով այս ոլորտում ծանոթ-խնամի-բարեկամ սկզբունքը: Բայց իրականությունն այլ է: 


Երեկ ՀՀ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը: Այս մասին հայտնի դարձավ կառավարության հաղորդագրությունից: Հիմնադրամը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ եւ ներդրումային միջավայրի բարելավմամբ, Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների տարածմամբ: Համարյա նույն գործառույթներով ինչ ժամանակին իրականացնում էր «ԱՆԻՖ» հիմնադրամը, որի անունն այժմ կոռուպցիայի հետ է ասոցացվում:


Գոհար Աբաջյանին կոլեկտիվին ներկայացրել է ոչ ավել, ոչ պակաս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` «վստահություն հայտնելով, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին»։ Ինչ փորձ ու գիտելիքներ ունի Միրզոյանի կինը, ինչպես պետք է դրանց ծառայեցնի Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, հանրությանը հայտնի չէ, իսկ սույն տիկնոջ կառավարման 

ընդունակությունների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես նա կկայացնի  ներդրումային հիմնադրամը, կարող ենք դատել նրա մի առաջարկով:  

44-օրյա պատերազմի օրերին Գոհար Աբաջյանը կոչ էր արել խոշոր սուպերմարկետներին և խանութներին թանկացնել պոլիէթիլենային տոպրակների արժեքը, դարձնել 100 դրամ եւ գոյացած հասույթն ուղղել զինծառայողների հիմնադրամին: Ապրանքներ ու ծառայություններ թանկացնելու միջոցով հիմնադրամներին հարստացնելու կասկածելի գաղափարներից բացի Աբաջյանի նշանակումը այլ տեսակետից էլ է խնդրահարույց: 
Բանն այն է, որ նրա ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, այդ նույն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է, ի թիվս այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, փոխվարչապետերի ու նախարարների, եւ այս իմաստով նրա նշանակումը կարող է բերել շահերի բախման: Այս մասին երեկ արդեն խոսում էին մասնագետները:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի, կամ «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնը թափուր էր հունվարից, երբ հիմնադրամի  տնօրեն Լեւոն Օհանեսյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Նա ղեկավարել էր այս կառույցը 5 տարի եւ հեռանալուց թվարկել էր այն չնչին ներդրումները, 

որոնք հնարավոր է եղել ներգրավել իր պաշտոնավարման օրոք՝ 5 տարվա ընթացքում. MYLER Mountain Resort․ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, Dalan Technopark. 135 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, Project Inter-Invest՝ 13 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով եւ GreenRock Management Group. առնվազն 30  միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: 

Ի դեպ, հեռանալուց Լեւոն Օհանեսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել իր ղեկավարած կենտրոնին աջակցող բազմաթիվ պաշտոնյաների, որոնց թվում էր նաև Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ USAID հիմնադրամին, որը եւս կենտրոնին աջակցողների թվում էր եւ որը փակվեց հունվարին՝ ճիշտ այն ժամանակ, երբ հեռացավ Օհանեսյանը: