Իսրայելի բանակի գլխավոր շտաբը հաստատել է Գազայում ռազմական գործողությունը շարունակելու ծրագիրը
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը խորհրդակցություն է անցկացրել՝ իրավիճակը գնահատելու և Գազայի հատվածում ռազմական գործողությունը շարունակելու օպերատիվ ծրագրերը հաստատելու համար։
Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Զամիրը գնահատել է իրավիճակը և հաստատել Հարավային հրամանատարության օպերատիվ ծրագրերը՝ Գազայի հատվածում գործողությունը շարունակելու համար, - ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 1-ին գլխավոր շտաբի պետը հրաման է տվել ընդլայնել ռազմական գործողությունները՝ ընդգրկելով Գազայի հատվածի հարավային և հյուսիսային լրացուցիչ տարածքներ։