ԱՄՆ-ն և Չինաստանը Լոնդոնում կքննարկեն առևտրային վեճերի կարգավորումը
ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հունիսի 9-ին կհանդիպեն Լոնդոնում՝ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Նա մանրամասնել է, որ ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
«Հանդիպումը պետք է շատ լավ անցնի», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։