ԱՄՆ-ն Իրանին սպառնում է հետևանքներով, եթե նա շարունակի հարստացնել ուրան
Իրանի կառավարությունը չպետք է հարստացնի ուրան, հակառակ դեպքում նրանք կբախվեն Միացյալ Նահանգների կողմից լուրջ հետևանքների:
Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է Վաշինգտոնից Նյու Ջերսի թռչող նախագահական ինքնաթիռում։
Նրան խնդրել են մեկնաբանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսքերը, որն ասել էր, որ իր երկիրը պետք է կարողանա հարստացնել ուրան.
«Նրանք չեն հարստացնի ուրանը։ Եթե նրանք հարստացնեն, ապա մենք ստիպված կլինենք անել այլ քայլեր։ Եվ ես իրականում չեմ ուզում դա անել այլ, բայց մենք այլընտրանք չենք ունենա։ Հարստացում չի լինի», - պատասխանել է Թրամփը, ակայն նա չի մանրամասնել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։