Իրանը Չինաստանից բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել՝ ռազմական ներուժը վերականգնելու նպատակով
Իրանը հազարավոր տոննա բալիստիկ հրթիռների բաղադրիչներ է պատվիրել Չինաստանից՝ նպատակ ունենալով վերականգնել և ընդլայնել իր ռազմական ներուժը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ առաջիկա ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետություն պետք է հասնեն ամոնիումի պերքլորատի խոշոր խմբաքանակներ։ Այդ նյութը հանդիսանում է հիմնական օքսիդացնող տարր բալիստիկ հրթիռների վառելիքի համար և կիրառվում է հարյուրավոր հրթիռների լիցքավորման գործընթացում։