Անչափահասներին առևանգել էին Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
«Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներին ադրբեջանցիներն առևանգել են Նիկոլ Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից։ Թեև դեպքը տեղի է ունեցել գիշերը, սակայն մինչ այս պահը պաշտոնական որևէ պարզաբանում չկա։ Տեղ գյուղի համայնքի ներկայացուցիչն ասում է , որ այստեղ սահմանապահ զորքեր չկան, միայն աշխարհազորն է կանգնած, երևի չեն նկատել։
Հարց է առաջանում, իսկ եթե նկատեին ինչ էին անելու, երբ զինվորական բարձր պաշտոնյան հայտարարում է, որ թշնամու կրակոցներին ուշադրություն չենք դարձնում ու էս մարդը մեր երկրի անվտանգության երաշխավորներից է, իրեն զինվորական է համարում։ Առևանգված տղաների ընտանիքները սուգի մեջ են, մենակ ու անպաշտպան։ Պետությունը նրանց տարել դրել է թուրքի երախում ու ոչ միայն նրանց»։