Մեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ
Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել ՍԴ փոխնախագահի պաշտոնից
Լեհաստանում ինքնաթիռների ականապատման մի քանի տասնյակ ահազանգեր են ստացվելՀարցվածների շուրջ 98 տոկոսը մտահոգված է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մшհվան դեպքերովԵրկրպագուական շարժումները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԱլիեւներն օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում ենԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումՓաշինյանի հայտարարություններն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու ավելի շատ բացասական են գնահատում, քան դրական․ «GALLUP»Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կլուծվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով․ ՊեսկովՀարցվածների 50.7%-ը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP»Հարցվածների միայն 63.2%-ն է բացասական գնահատել Շաքիի միջադեպին իշխանությունների արձագանքըՄիածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջնի. Փաշինյանը՝ «Իրական Հայաստանի» և Մայր Աթոռի գտնվելու վայրի մասինՔաղաքացիների 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. «GALLUP»Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա ԶոհրաբյանՄեծ վնաս չի եղել, նույնիսկ մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց. Պապոյանը՝ ՌԴ սահմանափակումների հետևանքների մասինՓաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ ՊապոյանինԹուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա . ՓաշինյանԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի տնտեսական աճի վրա կարող է ունենալ 0.65 տոկոսային կետի ազդեցություն․ Պապոյան12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ uեքunւшլ բնույթի բnնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՄենք ասում ենք՝ գազի գինը ցածր է, ես ասում եմ՝ ցածր չի. Պապոյան (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել էԵթե ասում եք՝ ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում՝ ինչո՞ւ դուրս չենք գալիս. Բաղդադ էլ շատ խուրմա կա, եթե չես կարողանում առնել՝ չես օգտվում. Խաչատրյան (տեսանյութ)
Սահմանադրությունը՝ իշխանության քաղաքական առևտրի սեղանին․ երբ երկրի հիմնական օրենքը դառնում է արտաքին պահանջների թիրախ
Հայաստանի օկուպացված պահպանվող տարածքները Սյունիքում. Hetq
Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ
Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի«Խառը-խշտիկ խոսեցին ՔՊ-ականները. հիմա եթե ԵԱՏՄ-ն վնաս է՝ էհ, «զադերշկան» ինչո՞ւմն է. ասենք՝ ռադներդ քաշեք». Մանուկյանի հարցը վրդովեց Պապոյանին. «Խառը-խշտիկը ո՞րն է» (տեսանյութ)Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. մասնակիցներից մեկը մահացել է
Արաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
«Եթե ինչ-որ բանի գինը 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»․ ՊապոյանԱդրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը կուղեկցվի ապоրինnւթյnւնների, բռնnւթյnւնների և կալանավորումների ալիքով. ԱբրահամյանՏեղի կունենա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը․ նա ՔԿՀ-ից պատգարակով կկտեղափոխվի դատական նիստերի դահլիճ
Քաղաքականություն

ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկում է առաջադրել վարչապետի թեկնածու

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

վերահաստատում է իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ապագայի համար գոյաբանական սպառնալիքներ ստեղծող՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս բռնատիրական ռեժիմի փոփոխության հարցում,

կարևորում է այդ ռեժիմի դեմ շարունակական և համառ պայքարում առկա բոլոր սահմանադրական միջոցների, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը,

խորապես ափսոսում է, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկը ընդդիմադիր շրջանակներում երբեմն բորբոքում է ավելորդ վեճեր, նպաստում ուժերի ջլատմանը, որի հետևանքով առաջացող ներքին անհամաձայնությունը ծառայում է բացառապես ՀՀ ներկայիս ձախողված վարչախմբի շահերին,

նկատի է առնում ապազգային իշխանազավթներից օր առաջ ազատվելու հարցում հանրության ակնկալիքները,

վերստին ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական առաջնահերթությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ իշխանափոխությունը, և որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունը չի խուսափել ու չի խուսափելու քաղաքական պատասխանատվությունից,

ՀՀ պետականության համար չափազանց վտանգավոր է համարում պայքարի այս փուլում գործնական քայլ անելու հարցում հապաղելը:

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար: Գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

հույս է հայտնում, որ անվստահություն հայտնելու գործընթացը անխափան շարունակելու և հաջողությամբ ավարտելու հնարավորություններ ունեցող մյուս քաղաքական ուժերը և անհատներն իրենց լիարժեք ներդրումը կունենան այս հույժ կարևոր գործում,

խնդրում է բոլոր գիտակից հայրենակիցներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, լրատվական միջոցներին՝ հաշվի առնելով ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաև մի կողմ դնելով փոխադարձ կասկածամտությունը, վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից, անձնական հավակնություններից և մարտավարական անհամաձայնություններից, դրսևորել համազգային միասնականություն և շարունակել ջանքերը երկրում ազգային իշխանություն հաստատելու ուղղությամբ։

ՀՀԿ Գործադիր մարմին