Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։
Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։