Ադրբեջանն օկուպացված Արցախի Շուշի քաղաքում ևս նշել է Կուրբան-Բայրամի տոնակատարությունը
Ադրբեջանն օկուպացված Արցախի Շուշի քաղաքում զոհաբերության միս է բաժանվել բնակիչներին՝ Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։
Միջոցառումը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության և օկուպացված Շուշիի պետական արգելոցի վարչակազմի կողմից։
Զոհաբերության ենթարկված խոշոր եղջերավոր անասունների մորթը կազմակերպվել է քաղաքում, իսկ միսը բաժանվել է տեղում ապրողներին: