Զելենսկին Ռուսաստանի զինված ուժերի զանգվածային հարվածներից հետո օգնության համար դիմել է Թրամփին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային ռազմական հարվածին՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա ուղերձի տեքստը հրապարակել է իր Telegram ալիքում։
«Եվս մեկ զանգվածային հարված։ Նրանք հարվածել են գրեթե ամբողջ Ուկրաինային։ Հիմա այն պահն է, երբ Ամերիկան, Եվրոպան և ամբողջ աշխարհը կարող են դադարեցնել այս պատերազմը՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա», - գրել է նա։
Զելենսկին հավելել է, որ այս հարձակումից հետո արևմտյան երկրների անգործությունը կարող է համարել ագրեսիային մասնակցություն:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ երկրի տարածքում գիշերը իրականացված հարձակման ժամանակ օգտագործվել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և 40 տարբեր տեսակի հրթիռներ: