Թեժ մարտեր Խան Յունիսում. Իսրայելն ունի զոհեր և վիրավորներ
Չորս իսրայելցի զինվորներ են զոհվել Խան Յունիսում՝ Գազայի հատվածի հարավում գտնվող ականապատ շենքի փլուզման հետևանքով։
Այս մասին հայտնել է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրներին:
Նաև հաղորդվել է, որ վիրավորվել է 11 զինվոր, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։
Հրապարակման համաձայն՝ փորձ է արվել առևանգել վիրավոր զինվորներից մեկին, սակայն դա անհաջող է եղել։
Նախկինում հաղորդվել էր, որ իսրայելական բանակի ուժերը առաջ են շարժվել Խան Յունիսից հարավ գտնվող տարածքներ։