«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել 3 խաղացողի
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարում է Մարիուս Նուբիսիի, Էրիկ Օկանսիի ու Ալեքսանդր Պավլովեցի հետ պայմանագրերի ավարտի ու փոխադարձ համաձայնությամբ դրանց չերկարաձգման մասին:
3 ֆուտբոլիստն էլ «Արարատ-Արմենիա» էին տեղափոխվել 2024թ ամռանն ու անցնող մրցաշրջանի ընթացքում իրենց նշանակալից ավանդն են ունեցել թիմի հաջողություններում, գրում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Մարիուսին, Էրիկին ու Ալեքսանդրին իրենց պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար և հաջողություն մաղթում: