Այսպես է լինում, երբ իշխանությունները սեփական քաղաքացիների անվտանգությունը հոգալու փոխարեն զբաղված են լինում թշնամուն սպասարկող օրակարգեր տարածելով․ Դանիելյան
Օրերս Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում նկարագրել եմ, թե 2020 թվականի պատերազմից հետո ինչպիսի խոցելի վիճակում են հայտնվել սահմանամերձ գյուղերը, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Պետության կողմից ոչինչ չի ձեռնարկվում թշնամու ուղիղ նշանառության տակ հայտնված գյուղերի և բնակչության պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։
Շուրջօրյա կրակոցները ոչ թիրախային կամ մառախուղի հետևանք որակելով՝ հայկական կողմը առիթ է տալիս, որպեսզի թշնամին էլ ավելի լկտիանա։
Քիչ առաջ էլ տեղեկացանք, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ, ըստ նախնական տեղեկությունների, մոլորվելով հայտնվել են Ադրբեջանի տարածքում:
Այսպես է լինում, երբ իշխանությունները սեփական քաղաքացիների անվտանգությունը հոգալու փոխարեն զբաղված են լինում կեղծ և թշնամուն սպասարկող օրակարգեր տարածելով։
Կրակոցներ, գերեվարված քաղաքացիներ․ այսպիսին է սրանց բերած «Խաղաղության դարաշրջանը»»։