Արթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը Բաքվում
Հասարակություն

Ճանճը աթար է փնտրում, իսկ մեղուն՝ նեկտար. որքա՜ն են շատացել ճանճերը. Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան

րավունք ունի՞ երկրի առաջին խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը, ով ընդունակ է լկտիաբար թքել հայ մարդու վրա, հանդես գալու քրիստոնյայի դիրքերից և իբր թե սրտացավություն ցուցաբերել եկեղեցու հանդեպ, որին ինքը և իր որոշ թիմակիցներ միայն ու միայն վնասներ են պատճառել և պատճառում, այս մասին հայտարարել է Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը։

«Քահանային հանեք եկեղեցուց և այն ժամանակ կտեսնեք, թե ինչ է կատարվում։

Առանց հոգևոր սպասավորի, մի քանի օրվա հարց է, որ որևէ եկեղեցին իր նշանակությունը փոխի և դառնա անճանաչելի։ Ինչպես որ անճանաչելի են դարձել եկեղեցական ճարտարապետությամբ շատ կառույցներ, որոնք պետական հոգածության ներքո են (համենայնդեպս, հոգածության ներքո պետք է որ լինեին)։

Եկեղեցին միայն շինություն չէ, այլ նաև ծես, պաշտամունք, աղոթք, օրհնություն, խնամք, հոգատարություն, որ կատարվում ու տարվում են այդ կառույցի ներսում։ Հանեք այդ ամենը, և ի՞նչ կմնա եկեղեցուց։ Ձև՝ առանց բովանդակության։

Եվ երբ եկեղեցականին եք ամբաստանում, եկեղեցականից եք բամբասում ու չարախոսում, դրանով ցույց եք տալիս, որ եկեղեցին ձեր կյանքում դերակատարություն ոչ ունեցել է, ոչ էլ ունի։

Դրանով ցույց եք տալիս, որ աստվածամարտ եք։

Իրավունք ունի՞ երկրի առաջին խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը, ով ընդունակ է լկտիաբար թքել հայ մարդու վրա, հանդես գալու քրիստոնյայի դիրքերից և իբր թե սրտացավություն ցուցաբերել եկեղեցու հանդեպ, որին ինքը և իր որոշ թիմակիցներ միայն ու միայն վնասներ են պատճառել և պատճառում։

Թե որքան է տևելու այս անառակությունը, միայն ինքը և իր նմանները գիտեն։

Մնում է հուսալ, որ չարի որոգայթների մեջ անդառնալիորեն չի խճճվի սեփական հռետորական արվեստով հպարտացող անձը և անվերադարձ կերպով իրեն դուրս չի դնի եկեղեցու խորհուրդներից։

Մայր եկեղեցու ճշմարիտ զավակը խնդիր նկատելիս հետաքրքրվում է՝ ինչպե՞ս օգտակար լինել և նպաստել խնդրի լուծմանը։

Իսկ չարի կամակատարը բացթողում է փնտրում, նկարում, հանրայնացնում և մեղավորներ նշանակում։

Ճանճը աթար է փնտրում, իսկ մեղուն՝ նեկտար։

Եվ ցավով ենք արձանագրում, թե որքա՜ն շատացել են ճանճերը»,- նշել է Տեր Եղիշեն։