Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ռուսական ռազմական օդանավակայաններին
Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են ռուսական ռազմավարական ավիացիային, որն օգտագործվում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Պնդվում է, որ ուկրաինացի զինվորականները հարվածել են Սարատովի մարզի Էնգելսի օդանավակայանին: Հարված է հասցվել նաև Ռյազանի մարզի Դյագիլևոյի օդանավակայանին, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչներ, օդային տանկերներ և ուղեկցող կործանիչներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի վրա հրթիռային հարվածներին աջակցելու համար։
Սարատովի մարզում, ըստ գլխավոր շտաբի, հաստատվել է առնվազն երեք վառելիքի տանկերների հարվածը, և գրանցվել են տասնյակ պայթյուններ: Հրդեհներ են բռնկվել հարվածի վայրերում:
Հարված է հասցվել նաև Միչուրինսկի «Պրոգրես» պաշտպանական գործարանին, որը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հիմնական ձեռնարկություններից մեկն է։