Բրյուսելում զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան: Այս մասին հաղորդում է Բրյուսելում Հայաստանի դեսպանատան Twitter-ի էջը:
Ավելի վաղ նշվել էր, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, ինչպես նաեւ քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետեւանքով։
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր մոտ 260 մարդ: