Ադրբեջանում թույլ երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Շամախիի և Խիզիի շրջաններում տեղի է ունեցել 3.6 մագնիտուդով երկրաշարժ։
Ըստ APA-ի, այս մասին հայտնել է սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Տեղական ժամանակով ժամը 10:18-ին տեղի ունեցած երկրաշարժը գտնվել է 5 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում զգացվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, իսկ շրջակա տարածքներում՝ 4-3 մագնիտուդով։