Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Մարզային դատախազից Քննչական կոմիտեի ղեկավար դարձած Արթուր Պողոսյանի եկամուտները. 6 գույք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախ, սկսենք Արթուր Պողոսյանի կենսագրությունից, թե ինչ պաշտոնից ուր է հասել․

Պողոսյանի իրավական կարիերան սկսվել է հասարակ քննիչի պաշտոնից, 2006 թվականին, ապա դարձել է ավագ քննիչ, հետո՝ 2011 թվականին, ավագ քննիչից կտրուկ դարձել է Լոռու մարզի դատախազության դատախազ։

Լուռու մարզին հաջորդել է Շիրակի մարզը, ապա կրկին Լոռու մարզում նշանակվել է դատախազի տեղակալ, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ։

2020-2022 թվականներին եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը։

2022 թվականից մինչև 2024 թվականը Պողոսյանը ստանձնել է 4 պաշտոն․

2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ,

2022-2024թթ.- ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,

2020-2022 թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։

Վերջինում՝ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, համաձայն որի՝ նա նախորդ տարի ձեռք է բերել 4 անշարժ գույք։

2024 թվականի տարեսկզբին Պողոսյանն ունեցել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան (2014թ.) և 1 ավտոտնակ (2021թ.) Լոռու մարզի Վանաձոր համայնքում։
Որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույք՝ Արթուր Պողոսյանը հայտարարագրել է 4 գույք՝ 1 բնակարանը բազմաբնակարան բնակելի շենքում և 3 ավտոկայանատեղի։ Գույքերը ձեռք են բերվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից։ Բնակարանն արժեցել է 42 մլն 980 հազար ՀՀ դրամ, իսկ երեք ավտոկայանատեղիները՝ համապատասխանաբար 1 մլն 210 հազար ՀՀ դրամ, 3 մլն 600 հազար ՀՀ դրամ և 3 մլն 600 հազար ՀՀ դրամ։

Ավտոկայանատեղիներից մեկը գնել է բնակարանը ձեռք բերելու նույն օրը, մյուս երկու կայանատեղիները գնել է ավելի ուշ՝ սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Արթուր Պողոսյանի՝ նոր գնած բնակարանի միայն 50%-ն է իրեն պատկանում, իսկ ավտոկայանատեղիները միանձնյա սեփականությամբ են։

Տարեվերջին ստացվել է այնպես, որ Պողոսյանի գույքերի ընդհանուր քանակը 6-ն է եղել։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց՝ ՔԿ ղեկավարը հայտարարագրել է HONDA մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2023 թվականին, երբ եղել է Գլխավոր դատախազի տեղակալ, իսկ մեքենան արժեցել է 7 մլն 800 հազար ՀՀ դրամ։ Այսինքն՝ հայտարարագրել է 1 մեքենա, բայց ունի 3 ավտոտնակ:

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 701 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 14 մլն դրամ և 5 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 36 մլն 826 հազար ՀՀ դրամ, որից 3 մլն 097 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Քննչական կոմիտեից, 25 մլն 299 հազար ՀՀ դրամը՝ Գլխավոր դատախազությունից։

Եկամուտներից 66 հազար 837 դրամն աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից։ Տարեկան եկամուտներից 3 մլն 996 հազար դրամը ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ որպես եկամտահարկի վերադարձ, որը հիփոթեքի մայր գումարի մնացորդը վճարելու համար է։

275 հազար ՀՀ դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է Օֆելյա Կաբուլովայի կողմից։ 4 մլն 90 հազար դրամը վարկ է «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ-ից։
Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 50 հազար դրամ, որից 37 մլն 475 հազար ՀՀ դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Քննչական կոմիտեի ղեկավարը վարկի մարմանն ուղղել է 4 մլն 683 հազար դրամ։ Որպես 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ հայտարարագրել է 3 մլն 370 հազար դրամ։ Ինչի վրա է ծախսել՝ չի երևում փաստաթղթերում:

Հարկ է նշել, որ Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի միակ ղեկավարն է, ում օրոք իր համակարգի աշխատակիցները հափշտակեցին քրեական գործով իրեղեն ապացույց հանդիսացող 590 հազար ԱՄՆ դոլարը, որից 11 հազար 200 ԱՄՆ դոլար գումարը դեռ հայտնաբերված չէ մինչեւ օրս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: