Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի, Բրյանսկի և Էնգելսի վրա
Ռուսաստանի մի քանի շրջաններ հունիսի 6-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել։
Արդյունքում, ըստ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության, թռիչքների սահմանափակումներ են մտցվել Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի, Սարատով և Կալուգայի օդանավակայաններում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի վրա տասը անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել։
Բրյանսկի Telegram ալիքները հրապարակել են քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հզոր պայթյունի կադրեր։ Այն փակ է քաղաքացիական ավիացիայի համար 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Պայթյունի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, բայց մի շարք սոցիալական ցանցեր գրում են անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Տեղական իշխանությունները չեն մեկնաբանել միջադեպը։
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Էնգելս քաղաքի վրա, որի մոտակայքում գտնվում է ռուսական ռազմավարական ավիացիոն բազա։ Ինչպես Telegram-ում հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը, վնասվել է բնակելի շենք, իսկ արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան։