Իլոն Մասկը կողմ է Թրամփի իմպիչմենտին
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գաղափարին։
Միլիարդատերը վերահրապարակել է X սոցիալական ցանցում գրառում՝ Թրամփին իշխանությունից հեռացնելու և իշխանությունը փոխնախագահ Ջ.Դ. Վենսին փոխանցելու մասին։
Նա նաև կանխատեսել է տարվա երկրորդ կեսին ամերիկյան տնտեսության համար անկում՝ Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերի պատճառով:
Հավելենք, որ Իլոն Մասկը մինչև վերջերս զբաղեցնում էր ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: