Կիևում հրետակոծության հետևանքով չորս մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի գիշերային հրետակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մայրաքաղաքում արդեն չորս զոհ կա։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի վայրերում», - նշել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ 20 վիրավորներից 16-ը հոսպիտալացվել են։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հունիսի 6-ի գիշերը ռուսական զորքերը Կիևին հարվածել են անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով։
Քաղաքի առնվազն երեք հատվածում գրանցվել են հրդեհներ: