ՀԱՊԿ-ում քննարկել են տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության հեռանկարները
ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հանդիպումը ՌԴ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեյի հետ:
Կայացած զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանային կազմակերպությունների մակարդակով փոխգործակցության հեռանկարները՝ ի նպաստ Եվրասիայում միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման:
Անդրադարձ է կատարվել նաև Պեկինում ճապոնացի զավթիչների նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստմանը, ինչպես նաև ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի անցկացմանը: