Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբԻ՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq.amԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասինԹուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում էԴալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժածՌուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվում 408 տոննա պարարտանյութՌուս-Հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել. Armlur.am
Ես մտածում էի՝ ավելի լուրջ գործերով կգան․ Իշխան Սաղաթելյանի տանից զարդեր ու կանխիկ գումար են առգրավվել՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու համարՊարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս
Արա, խփո՞ւմ ես մարդկանց. քաղաքապետարանում «մարտ առանց կանոնների» է (տեսանյութ)
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթՀունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին (տեսանյութ)
«Տելեկոմ Արմենիա»-«Ազերտելեկոմ» համաձայնագիր․ տեխնիկակա՞ն լուր, թե՞ ավելի լայն ենթակառուցվածքային գործընթաց․ Դավիթ ԱնանյանԵրևանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով«Հրապարակ». ՌԴ-ից կախվածությունը նվազեցնում ենք, Ադրբեջանից` ավելացնում Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրերի մասին«Իրավունք». Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր ԿառավարությունումԱրմեն Գրիգորյանը մեկնել է ՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին «Իրավունք». «Թող ջանները յուղեն». Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Ովքե՞ր են թիրախում
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում են«Իրավունք». Վարդան Ղուկասյանը «քսի՞ֆ է» ուղարկել«Ժողովուրդ». Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը «Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով «Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. Փաստաթուղթ«Փաստ». Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնելԳերմանիան զորք է կուտակում Բելառուսի հետ սահմանինՀունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ Սուրենյան (տեսանյութ) «Ժողովուրդ». ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց. ՔՊ–ում վստահ էին, որ ընտրություններից հետո նրան փոխելու են. ինչու է փոշմանել ՓաշինյանըՌուսաստանը և Իրանը քննարկել են Լիբանանում հրադադարի պահպանման հարցըՄեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՖրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշանԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համարՇոյգուն ժամանել է Հնդկաստան՝ ԲՐԻՔՍ-ի անվտանգության խորհրդաժողովինՍևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշիցՍրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ ԱրմենիաԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. ԿոշտաԳյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերինՄահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՏորնադո է տեղի ունեցել Ռուսաստանում. բնակիչները վնասներ են կրելՄեսսին խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ ռեկորդային՝ 17-րդ գոլըԵվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Հասարակություն

Բարեգործական, մարդասիրական գործունեությունը չի կարող համարվել անօրինական. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Բաքվում շինծու մեղադրանքներով դատվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը՝ «մեղադրական եզրակացության» վերաբերյալ․

Մեղադրանքի իրավական հիմքերի մասին

Փաստաբանի իմ մասնագիտական պարտականությունների կատարման շրջանակում հարկ եմ համարում մեկնաբանել քրեական գործի իրավական որոշ կողմեր՝ ղեկավարվելով բացառապես օրինականության և արդար դատաքննության սկզբունքներով։

Անհատական պատասխանատվության սկզբունքը

Ժամանակակից քրեական իրավունքի հիմնարար սկզբունքը կոնկրետ արարքների անհատական պատասխանատվությունն է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն, քրեական պատասխանատվության կարող է ենթարվել միայն այն անձը, որը մեղավոր է ճանաչվել հանցանք կատարելու մեջ։ Մեղադրանքը պետք է հիմնված լինի կոնկրետ անհատի գործողությունների և ենթադրյալ հանցավոր արարքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման վրա։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեղադրանքի ժամանակային շրջանակին։ Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։

Այս գործում կարևոր է հստակ տարբերակել ամբաստանյալի անձնական պատասխանատվությունը հավաքական կամ երրորդ անձանց արարքների համար պատասխանատվությունից, հակառակ դեպքում դա կհակասի քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Արդար դատաքննության միջազգային չափանիշները

Ադրբեջանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից կողմ է, ինչը պարտավորեցնում է պահպանել արդար դատաքննության չափանիշները։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը և Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում են արդար դատաքննության իրավունքը, ներառյալ՝ անմեղության կանխավարկածը և պաշտպանության իրավունքը։

Այս դրույթները ապահովում են արդար, անկախ և անաչառ դատաքննության իրավունք յուրաքանչյուրի համար, նաև՝ անմեղության կանխավարկած, իրավաբանական օգնության, մեղադրանքի բնույթի և պատճառների մասին տեղեկացված լինելու, մեղադրանքի և պաշտպանական կողմի վկաներին հարցաքննելու և թարգմանչի իրավունք։ Այս չափանիշների խախտումը կասկածի տակ է դնում դատավարության օրինականությունը և կարող է հանգեցնել ամբաստանյալի հիմնարար իրավունքների խախտմանը։

Արարքների որակավորման և իրավական հստակության սկզբունքի մասին

Արարքների որակավորումը պետք է խստորեն իրականացվի քրեական այն օրենսդրության համաձայն, որն ուժի մեջ է եղել տվյալ արարքի կատարման պահին։ Իրավական հստակության սկզբունքը (legal certainty) պահանջում է, որ հանցակազմը, ներառյալ դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչները, ինչպես նաև նախատեսված պատիժները, հստակ և ճշգրիտ սահմանված լինեն օրենքով։ Սա բացառում է քրեական իրավունքի կամայական մեկնաբանությունն ու կիրառումը։ Ցանկացած երկիմաստություն պետք է լուծվի մեղադրյալի օգտին (in dubio pro reo)։

Nullum crimen, nulla poena sine lege (Չկա հանցանք, չկա պատիժ առանց օրենքի) սկզբունքը քրեական իրավունքի հիմնարար սկզբունքներից է աշխարհի իրավական համակարգերի մեծ մասում։ Այն նշանակում է, որ ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել, եթե տվյալ արարքն օրենքով հանցագործություն չի համարվել այն կատարելու պահին։

Այս սկզբունքի համաձայն, բարեգործական և մարդասիրական գործունեությունը, ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը և բնակչությանը սոցիալական օգնության տրամադրումը, չեն կարող համարվել անօրինական՝ առանց օրենքով սահմանված իրավական խախտումների և ապացուցված հանցավոր մտադրության։ Հասարակական օրինական գործունեությունը հանցագործություն ներկայացնելու փորձերը հակասում են իրավական պետության հիմքերին։

Միջազգային պարտավորություններ և իրավունքի ընդհանուր սկզբունքներ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան ենթակա է պարտադիր կատարման դրա կողմ հանդիսացող պետությունների համար։ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 148 և 151 հոդվածների համաձայն, հակասության դեպքում կոնվենցիայի դրույթները գերակա են ներքին օրենսդրության նկատմամբ։

Ադրբեջանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության անդամ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնական կոնվենցիաների կողմ, պարտավորվել է պահպանել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներն ու նորմերը։ Ադրբեջանի Սահմանադրության 12-րդ հոդվածը հստակ նշում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները ճանաչվում և երաշխավորվում են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի համաձայն։

  1. Դատավարական երաշխիքների պահպանումը

Դատավարական երաշխիքների պահպանումն արդար դատաքննության անհրաժեշտ նախապայման է։ Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այս երաշխիքները ներառում են որակավորված իրավաբանական օգնության, գործի նյութերին ծանոթանալու, դատավարական որոշումների բողոքարկման և թարգմանչի իրավունքներ, եթե ամբաստանյալը չի հասկանում դատավարության լեզուն։ Այս երաշխիքների խախտումը կարող է հանգեցնել դատավարության անարդար լինելուն և միջազգային չափանիշների խախտման։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։ Պաշտպանությունը շեշտում է ենթադրյալ արարքների և դրանց իրավական որակավորման միջև համաչափության սկզբունքի խիստ պահպանման անհրաժեշտությունը։

Համոզված եմ, որ մեղադրանքը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները, ներառյալ՝ ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև՝ յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։

Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։

Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա։

Որպես փաստաբան, ղեկավարվելով մասնագիտական էթիկայի սկզբունքներով և պաշտպանության իրավունքի սահմանադրական երաշխիքներով, տվյալ գործով շարունակելու եմ հետևողականորեն պաշտպանել օրինականության սկզբունքի խիստ պահպանումը Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։

Ադրբեջանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։ Դա նաև թույլ կտա Ադրբեջանին պատմության մեջ մնալ որպես պետություն, որը, խստորեն պահպանելով իրավական սկզբունքները, քրեական այս գործով լիարժեք ապահովել է արդար դատաքննություն։ Դա կամրապնդի վստահությունն ազգային դատական համակարգի նկատմամբ և կհաստատի պետության հանձնառությունը միջազգային պարտավորություններին։