Մեր նպատակը ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորումն է. Ջեյմս Ուորլիք
«Մտահոգիչ են զոհերը՝ խաղաղ բնակչության շրջանում։ Մենք դատապարտում ենք ծանր հրետանու օգտագործումը»,-այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծում առկա լարված իրավիճակին:
Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է և հրադադարի ռեժիմի խախտումներն անհանգստացնում են:
Նա հայտարարել է, որ համանախագահներն աջակցում են ցանկացած առաջարկի, որն ուղղված է կողմերի միջև համաձայնության ձեռքբերմանն ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանը։