Արթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը Բաքվում
Հասարակություն

Անչափահասների սեռական շահագործումը քողարկված խնդիր Ադրբեջանում. «Գեղարդ»

«Գեղարդ» հիմնադրամ. Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը հասարակական լուրջ խնդիր է Ադրբեջանում։ Այս երևույթի վերաբերյալ հստակ տվյալներ գտնելը բավականին դժվար է, քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ կա՛մ հասանելի չէ, կա՛մ ամբողջական չէ: Այնուամենայնիվ՝ բացի ադրբեջանցի իրավապաշտպաններից ու ակտիվիստներից՝ խնդրի առկայության մասին բարձրաձայնել և զեկույցներով հանդես են եկել նաև միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան խմբերը։ Վերջերս ադրբեջանցի ֆեմինիստ ակտիվիստ Գյուլնարա Մեհդիևան հրապարակեց մանկական բռնությանը վերաբերող մի նյութ․«․․․Ասում են, որ Յասամալի Սաֆսուի թաղամասերից մեկում ապրող մի կին 2 տարի շարունակ (12 տարեկանից սկսած) իր 14-ամյա դստերը վաճառում է որպես սեքս աշխատող։

Նա դստերն ամեն օր հագցնում է գայթակղիչ շորեր, դիմահարդարում և նրան դուրս է բերում փողոց։ Երեխային վաճառում է հարուստ մարդկանց՝ 500 մանաթով»։ Նշված է, որ տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վարչություն և ոստիկանություն, սակայն համապատասխան մարմինների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Ադրբեջանում կտրուկ աճել է անչափահասների շրջանում հղիության արհեստական ընդհատումների թիվը։ 2022 թվականին Ադրբեջանում հղիության արհեստական ընդհատումների ընդհանուր թիվը կազմել է 57 999։

Դրանցից 2080-ն իրականացվել է 15-ից 19 տարեկանների շրջանում։ 2023 թվականի տվյալներով՝ Ադրբեջանում գրանցվել է 15-19 տարեկանների հղիության արհեստական ընդհատման 2596 դեպք, որից 68-ը վերաբերել են 15-ից 17 տարեկաններին, իսկ 2528-ը՝ 18-19 տարեկաններին։ Ադրբեջանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի աճի մասին են փաստում նաև միջազգային կառույցները։ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի կողմից (USDOL) հրապարակված «Երեխաների աշխատանքի ամենավատ ձևերի վերաբերյալ 2021 թվականի բացահայտումներ» զեկույցում նշվում է, որ ստիպողական մուրացկանությունը, երեխաների առևտրային սեռական շահագործումը շարունակում են լուրջ խնդիր մնալ Ադրբեջանում։

Դեռևս 2013 թվականին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում դատարանում քննվել են երեխաների դեմ կատարված հանցագործության 500 գործեր, որոնցից 57-ը վերաբերել են անչափահասների բռնաբարությանը։ Ընդհանուր հանցագործությունների շարքում 29%-ը կազմել են սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները, իսկ սեռական բնույթի բռնության դեպքերը կազմել են 11%-ը, որից 4%-ը՝ երեխաների նկատմամբ։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ խնդիրն այս երկրի համար մշտապես արդիական է եղել։ Տարիներ առաջ ադրբեջանական լրատվական կայքերից մեկը հրապարակել էր նյութ՝ «Ադրբեջանում սեռական բռնության ենթարկված 4 երեխաների մոտ սիֆիլիս է հայտնաբերվել» վերտառությամբ։ Խոսքը Բաքվի փողոցներից հայտնաբերված 4 անչափահասների՝ 8, 9, 10 և 11 տարեկան երեխաների մասին է, ովքեր երկար ժամանակ ապրել են փողոցներում, գիշերել տարբեր վայրերում գտնվող լքված և խարխուլ շենքերում։ Այս երեխաները ենթարկվել են ոչ միայն ծեծի, այլև՝ ֆիզիկական, և սեռական բռնության։ Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ տարիքով իրենցից մեծ անօթևան դեռահասը ցերեկը ստիպել էր այդ երեխաներին մուրացկանությամբ զբաղվել, իսկ գիշերը՝ սեռական շահագործման էր ենթարկել նրանց։

Հայտնաբերելուց հետո անչափահասներին տեղափոխել էին «Հույսի վայր» մանկական ապաստարան։ Անչափահասի բռնաբարության աղմկոտ մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Ադրբեջանի հարավային Լերիկ շրջանում։ 14-ամյա դպրոցահասակ աղջիկը բռնաբարության էր ենթարկվել տեղի պաշտոնյայի ազգականի կողմից։ Բռնաբարության ողջ ընթացքը տեսագրվել էր։ Ըստ հրապարակված նյութի՝ 7-րդ դասարանի անչափահասը հղի էր։ Դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ ենթադրյալ հանցագործը կապված էր պաշտոնական անձի հետ: Գյուլնարա Մեհդիևան բարձրաձայնում է այլ դեպքերի մասին ևս։ «2019 թվականին հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ մի աղջիկ, որը պատմեց, որ 15 տարեկանում մայրն է իրեն ուղարկել իր ղեկավարի մոտ: Չնայած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, որևէ պատկան կառույցի կողմից լուրջ արձագանք չեղավ, և հանրությունը չտեղեկացվեց որևէ միջոցառման մասին»,- գրում է ակտիվիստը։ Մեկ այլ դեպքում՝ մայրն էր խրախուսել իր դուստրերին՝ տղամարդկանց ուղարկել ինտիմ լուսանկարներ:

Բազմաթիվ են նմանօրինակ փաստերը, սակայն հիմնականում տեղի ունեցածը «քողարկում» են հենց անչափահասների ծնողները՝ շատ դեպքերում ներկայացնելով ոչ թե անչափահասի նկատմամբ սեռական բռնություն, այլ՝ «վաղամուսնություն», թեև Ադրբեջանում ամուսնության տարիքը սահմանված է 18 տարեկանը։ Բոլորովին վերջերս անչափահասի առևանգման դեպք է գրանցվել Նախիջևանի Շահբուզի շրջանում՝ անչափահասին հարկադրելով վաղամուսնության։ Ըստ ադրբեջանցի իրավաբան Զիբեյդա Սադիկովայի՝ Ադրբեջանի օրենսդրության մեջ կան իրավական լուրջ բացթողումներ՝ կապված երեխաների սեռական շահագործման և նրանց սեռական աշխատանքի մեջ ներգրավման հետ։ Եթե որոշ երկրներում նման հանցագործությունների համար նախատեսվում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանում առավելագույն պատիժը տատանվում է 3-10 տարվա սահմաններում։ Կան նաև լուրջ բացթողումներ իրավապահ մեխանիզմների մակարդակում։ Երեխաների անվտանգ հարցաքննության, բժշկական զննումների, քննչական մեթոդների և քննիչների մասնագիտացման վերաբերյալ կարգավորումները կամ բացակայում են կամ էլ անորոշ են։

Սադիկովայի խոսքով՝ քրեական իրավական գործիքների և հստակ ընթացակարգերի բացակայությունը դժվարացնում է երեխաների սեռական շահագործման դեպքերի դեմ արդյունավետ պայքարը, քանի որ սեռական շահագործման վերաբերյալ համակարգված իրավական պաշտպանության միջոցառումներ չեն ձևավորվել։ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն սեռական բռնության համար՝ ներառյալ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները:

Հոդվածներն, ինչպիսիք են՝ բռնաբարությունը (Հոդված 138), սեքսուալ բնույթի բռնի գործողությունները (Հոդված 139), սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (Հոդված 140), սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ (Հոդված 141) և անառակաբարո գործողությունները (Հոդված 142) առնչվում են նմանատիպ հանցագործություններին: Երեխաների պաշտպանությունը սեռական շահագործումից կարգավորվում է միջազգային իրավունքով։ Այս ոլորտի հիմնական փաստաթղթերի թվում են Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (1989 թ.), դրա «Մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վաճառքի մասին» կամընտիր արձանագրությունը (2000 թ.) և Եվրոպայի խորհրդի Լանսարոտեի կոնվենցիան (որին Ադրբեջանը միացել է 2019 թվականին): Այս փաստաթղթերը նախատեսում են կանխարգելիչ, պաշտպանիչ, միջամտական, պատժիչ և քննչական միջոցառումներ։

Միջազգային պահանջների համաձայն՝ պետությունները պետք է ստեղծեն մասնագիտացված հաստատություններ, երեխաների մոնիթորինգի համակարգեր, կանխեն կրթություն ստանալուց խուսափելը, ինչպես նաև իրականացնեն իրազեկման միջոցառումներ և համագործակցեն իշխանության տեղական մարմինների հետ։ Զոհերի համար պետք է ստեղծվեն իրավական պաշտպանության մշտական ակտիվ համակարգեր, թեժ գծեր և սոցիալական օգնության մեխանիզմներ։ Ադրբեջանում, սակայն, այս ամենի առումով, պատկերը հակառակն է՝ սեռական բռնության վերաբերյալ վիճակագրության բացակայություն, անչափահաս զոհի լռություն ու վախ, պատկան մարմինների անգործություն, շատ դեպքերում նաև՝ «եկամտի աղբյուր», «վաղամուսնությամբ» բռնության քողարկում։