Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին Երևանում. Արարատ Միրզոյան
Սպասվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «2024 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը։
Խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին` նա նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ այցելությունները շարունակվում են։
«Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին Երևանում», - ասաց Միրզոյանը: