ՀՀ-ն ԵՄ անդամ դառնալու մասին դիմում չի հանձնել Բրյուսելին
Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամ դառնալու մասին դիմում չի հանձնել Բրյուսելին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ոչ, այդպիսի դիմում Հայաստանը չի հանձնել»,- նշեց նախարարը։