Արևմուտքը Ռուսաստանից պոկել է նախկին խորհրդային հանրապետություններին. Զախարովա
Արևմուտքը Ռուսաստանից պոկեց Վարշավայի պայմանագրով նախկին դաշնակիցներին և նախկին խորհրդային հանրապետություններին՝ վերաշարադրելով նրանց պատմությունը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեր դաշնակիցների պոկումն սկսվել է նաև նրանց պատմության վերախմբագրմամբ, նոր սերունդներին նոր օրինաչափություններ սնելով»,- ասել է նա Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության և լրատվամիջոցների հետ փոխազդեցության հանձնաժողովի կլոր սեղանի ժամանակ։
Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկատվական պատերազմի ընթացքում Արևմուտքը Ռուսաստանը ներկայացրել է որպես ագրեսիվ, բռնապետական և հետամնաց տերություն, որից կարելի է փրկվել միայն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջոցով։