Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, շնորհավորել միմյանց
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վարեբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը։