Մոսկվան կարող է միանալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցություններին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ կլինի միանալ իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցություններին անհրաժեշտության դեպքում։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անհրաժեշտության դեպքում նա կմիանա։ Սա այն գործընթացն է, որը տեղի է ունենում այս օրերին։ Դուք գիտեք, որ մեր երկխոսությունը Թեհրանի և Վաշինգտոնի հետ շարունակվում է տարբեր ուղիներով։ Հետևաբար, անհրաժեշտության դեպքում նախագահը կկարողանա միանալ, ռուսական կողմը կկարողանա միանալ այդ երկխոսություններին», - ընդգծել է Պեսկովը: