Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կա-շա-ռա-կեր է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մենք կոռեկտություններ պահելով` սխալվում ենք. օրինակ` մենք չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի որոշմամբ: Այս մասին կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև մարդը գնացել ա, իրա դեմ կաշառքի գործով ասել ա` վաղեմության ժամկետ կիրառեք: Դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա: Հիմա ՀՀ դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել ա, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է: Թող գնան, դատի տան: Սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը...»: