Կառավարությունը բյուջեից 16.1 մլրդ հատկացրեց ճանապարհների նորոգման համար
«Նախագծով առաջարկվում է պետական բյուջեից 13.8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և այն ուղղել տրանսպորտային օբյեկօտների, ճանապարհների հիմնանորոգման և կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի և պատրաստ նախագծերի համար վճարմանը»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով, հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 58 կմ է, որից միջպետական նշանակության՝ 16.1 կմ, հանրապետական նշանակության՝ 25 կմ, մարզային նշանակության 16.9 կմ, նախատեսվում է նաև հիմնանարոգել երկու ակմուրջ։
Խուդաթյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերով էլ 2.3 մլրդ դրամ է հատկացվել միջին նորոգման համար։
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ճանապարահատվածները և կամուրջները։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից զեկուցվող է 3-ը։