Գայլի կողմից հոշոտված կնոջ վիճակը բարելավվել է
Վայոց Ձորի Խաչիկ գյուղում գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանին միացված արհեստական շնչառական ապարատն անջատվել է:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նա տեղեկացրեց, որ վիրահատությունից հետո կնոջ վիճակը սկսել է բարելավվել, սակայն դեմքի վնասվածքների պատճառով չի կարողանում խոսել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց Ձորի Խաչիկ գյուղում գայլերի կողմից հոշոտված կինը շտապօգնության մեքենայով Եղեգնաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» ԲԿ-ի միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո, կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհարժեշտ այլ հետազոտություններ և վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել: Վիրահատությունը տևել է 4 ժամ:
Մասնագետների նախնական կանխատեսումներով մի քանի շաբաթ անց հիվանդը պլաստիկ վիրահատության կարիք ևս կունենա: