Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան բանավոր դիտողություն է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտնել Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի փեսային՝ Վասակ Վարդանյանին։ 

Պատճառն այն է եղել, որ պաշտոնյան 2023-ի հայտարարագրում չի ներկայացրել տեղեկություն այն մասին, որ Հայէկոնոմբանկից 75 հատ հասարակ անվանական բաժնետոմս է ձեռք բերել։ Վարդանյանը պարզաբանում է ներկայացրել ԿԿՀ՝  նշելով, թե 2019 թվականին ձեռք է բերել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից 15 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ մոտ 244 հազար դրամով, որից հետո բանկի խորհրդի որոշմամբ 1 բաժնետոմսը տրոհվել է եւ հավասարեցվել է հինգ բաժնետոմսի, որի համար ինքը գումար չի ստացել, արդյունքում ունեցել է 75 հատ բաժնետոմս։ Նա նաեւ նշել է, որ 2019-2023 թթ․ ընթացքում փաստացի եկամուտ չի ստացել եւ, ըստ Վարդանյանի, քանի որ եկամուտ չի ունեցել, այդ 4 տարվա ընթացքում չի էլ հիշել դրա մասին, որ հայտարարագրում ներառի։ 

Ի վերջո, հանձնաժողովը որոշել է պաշտոնյային ազատել վարչական պատասխանատվությունից՝ հայտարարելով միայն բանավոր դիտողություն։ ԿԿՀ-ի այս մեղմ որոշումը, ըստ էության, պայմանավորված է «մեղադրվողի» իշխանական կապերով եւ զբաղեցրած բարձր պաշտոնով։ «Հրապարակ»-ը կապ հաստատեց Կոտայքի փոխմարզպետի հետ, որը կտրուկ հրաժարվեց հարցերին պատասխանել։ Միայն այն հարցին, թե, իր կարծիքով, տեղի՞ն է եղել բանավոր դիտողությունը, արձագանքեց՝ տեղին էր, ամեն ինչ տեղին էր։ «Մանրանում եք արդեն, վսյո, էսքանը»,- Հայէկոնոմբանկից բաժնետոմսեր ձեռք բերելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ զայրացավ Վասակ Վարդանյանը։

Հայէկոնոմբանկը, հիշեցնենք, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ըստ ամենայնի, բանկից բաժնետոմսեր ձեռք բերելով՝ փոխմարզպետը հույս է ունեցել հետագայում եկամուտ ստանալ, թե ինչու 4 տարի եկամուտ չի ստացել, դրանք ինչ բաժնետոմսեր են, ինչու է ձեռք բերել եւ ինչու հենց այդ բանկից, այս հարցերը հնարավորություն չեղավ տալու Կոտայքի փոխմարզպետին, որը կարծում է, որ նման հարցեր տվողները «մանրանում են» եւ իրավունք չունեն իրեն այդ հարցերը տալ։

Նշենք, որ առաջին անգամ Վարդանյանի անունը հնչեց դեռեւս Ռոմանոս Պետրոսյանի՝ մարզպետ եղած ժամանակ` 2019-ին, երբ հայտնի դարձավ, որ մարզպետն իր թիմակիցներին հսկայական չափերի հասնող պարգեւավճարներ է բաժանել: Պարգեւավճար ստացողների թվում էր նաեւ Վարդանյանը. նա ստացել էր 460 հազար 334 դրամ: Ըստ մամուլի հրապարակումների եւ Հրազդանում պտտվող լուրերի` Միքայելյանը դեռ այն ժամանակ էր ուզում փեսային` փոխմարզպետ Վասակ Վարդանյանին, մարզպետ դարձնել: 

Նման տեղեկություններ էին տարածվել դեռեւս 2018-ին, երբ Աբովյանի ընտրություններից հետո լարվել էին Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները: Սակայն այն ժամանակ Վարդանյանը հայտարարել էր, որ մարզպետ դառնալու որեւէ ցանկություն չունի: Վարդանյանի կենսագրությունը բավական համեստ է: 2016 թվականից Հրազդան համայնքի ավագանու անդամ է եղել։ Ուշագրավ է, սակայն, որ հենց 2016 թվականին, ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, Վարդանյանը որպես նվիրատվություն է ստացել հողամաս՝ իբրեւ բաժնային սեփականություն: Եթե 2018-ին նա որպես եկամուտ հայտարարագրել էր ընդամենը 860 հազար դրամ, ապա 2021-ի հայտարարագրի համաձայն՝ հայտարարագրել է 23 մլն 663 հազար 864 դրամի եկամուտ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում