Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի ուղղությամբ
Գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Ռոստովի և Վորոնեժի մարզերի վրայով խոցել են 29 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից գրավված Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքները ենթարկվել են զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Հարվածների հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, իսկ մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Մելիտոպոլը և Էներգոդարը, մնացել են առանց էլեկտրաէներգիայի։
Այս գիշերվա ընթացքում ռուս-ուկրաինական ճակատում գործել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր: Վերջին օրերի ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմական ճակատում առավել ակտիվացել են անօդաչուներով մարտերը, ինչի հետևանքով երկու կողմերում կան մեծ թվով զոհեր և վիրավորներ: