Թուրքական Baykar ընկերությունն ավելի է ակտիվացնում Բաքվում անօդաչուների արտադրության ոլորտը
Թուրքական Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը X սոցիալական ցանցում հրապարակում է արել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին։
«Միասնական անցյալ, ընդհանուր ապագա։ Ադրբեջանում մեր հիմնադրած Bayraktar Technologies ընկերության հետ մենք զարգացնում ենք բարձր տեխնոլոգիաներ՝ մեր պետությունների լիակատար անկախությունն ապահովելու համար», - նշել է նա գրառման մեջ:
Հավելենք, որ վերջին տարիների ընթացքում թուրքական Baykar ընկերությունն ու Ադրբեջանը Բաքվում սկսել են համատեղ աշխատանքներ իրականացնել հատկապես անօդաչու թռչող սարքերի միասնական արտադրության ոլորտում: