Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի գրառմանը, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատասխան է պատրաստում Ուկրաինայի գործողությանը:
«Ցավոք սրտի, Պուտինը զգում է անպատժելիություն, և նույնիսկ բոլոր սարսափելի ռուսական հարվածներից հետո, նա, իբր, պատրաստում է ևս մի քանի նոր պատասխան գործողություն։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր նոր ուշացմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին։ Բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Չնայած հենց Ռուսաստանը պետք է ձգտի խաղաղության։ Հենց նրանք, ովքեր այնտեղ են, Մոսկվայում, պետք է զգան, որ պատերազմն ունի իր գինը՝ մեծ գին, և ամենաբարձրը՝ ագրեսորի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը։