Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշկիանի հետ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ներկայումս երկու երկրների համապատասխան պետական կառույցները շարունակում են ջանքեր գործադրել Մասուդ Պեզեշկիանի Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված առաջադրանքները կատարելու համար։
Ընդգծվել է, որ ներկայումս ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման շրջադարձային շրջան է:
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։