ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները
ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնա-և ուղևորափոխադրումները, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
2025 թվականի առաջին եռամսյակում (նախորդ տարվա համեմատ) գրանցվել է ինչպես ԵԱՏՄ-ի ընդհանուր ուղևորաշրջանառության աճ (2,5% – ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների աճ՝ Ղազախստանում (14% – ով), Ղրղզստանում (7,3% – ով), Բելառուսում (7,1% – ով) և Ռուսաստանում (0,5% – ով):
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում բեռնափոխադրումների աճ է գրանցվել Ղազախստանում (14,3%) և Ղրղզստանում (10%): Միության ցուցանիշի աճը կազմել է 0,5 տոկոս։