Արթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը Բաքվում
Հասարակություն

Զրպարտությունից եւ սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ ԱՃԹՆ

ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցությունը բարձր է գնահատում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում պետական լիազոր մարմինները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբակցությունների հետ տարիների համատեղ,արդյունավետ աշխատանքը։ Համոզված ենք, որմիասին անցած ճանապարհը, կառուցողականհամագործակցությամբ ամրապնդված փոխըմբռնումը հիմք է տալիս խմբակցությունների միջև հնարավոր տարաձայնությունները քննարկել անկեղծ և հանրության համար թափանցիկ երկխոսության ձևով։

Սրանից ելնելով՝ անհրաժեշտ ենք համարում արձագանքել ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության վերջին հայտարարությանը, որում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության(ԶՊՄԿ) հայցն ընդդեմ նախկին աշխատողների համարվել է «անընդունելի» և որակվել որպես ռազմավարական հայց ընդդեմ հանրային մասնակցության։ Մի քանի այլ դրվագներով և հայտարարություններով այդ քաղ հասարակությաններկայացուցիչները հանքարդյունահանող ընկերությունների դատական հայցերը՝զրպարտության մեղադրանքով, որակել են որպես քաղաքացիական հասարակության ճնշման փորձեր։

Փաստերը հետևյալն են․ ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս տարեսկզբին իր աշխատանքների ավելի քան 10-օրյա դադարը ապօրինի է՝ մի քանի նախկին աշխատողների մեղադրելով սաբոտաժի և ինքնիրավչության մեջ։ Այդ մեղադրանքը հասցեագրելու մեզ հայտնի քաղաքակիրթ միակ ձևը դատական քննությունն է։ Դատական քննությունը կպարզի հիմնավոր, թե անհիմն է մեղադրանքը, և եթե մեղադրանքը հաստատվի ՀՀ շահերից է բխում, որ երկրի տնտեսությանը զգալի վնաս հասցրած գործողությունների գնահատականը տրվի իրավական դաշտում։

Նույն տրամաբանությամբ կարևոր ենք համարում հակադարձել հանքարդյունաբերական ընկերությունների կողմից տարբեր ակտիվիստական կազմակերպությունների և անհատների դեմ զրպարտության մեղադրանքով հայցերը որպես ճնշում ներկայացնելու փորձերին։ Տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների հասցեին հնչել են զրպարտչական, կեղծ, հակագիտական հայտարարություններ։ Հանքարդյունաբերական ընկերությունների արձագանքին չարժանացած այս հայտարարությունները հետագայում օգտագործել և օգտագործում է Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ։

Սա վկայում է այն մասին, որ ցանկացած նման հայտարարությանը իրավական դաշտում հակադարձելը ոչ միայն հանքարդյունաբերական ընկերությունների իրավունքն է, այլև բխում է երկրի շահից։ Եթե մեղադրանքն անհիմն է, ապա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ոչինչ չի խանգարում իրենց հայտարարություններն ապացուցող փաստեր ներկայացնել դատարանում։ Դատական կարգով վեճերի լուծումը իրավական պետության հիմնաքարային բաղադրիչ է։ Դատական հայցը չի կարող համարվել ճնշում։ Այն սեփական իրավունքները քաղաքակիրթ ճանապարհով պաշտպանելու բոլորի սահմանադրական իրավունքն է և մեզ հայտնի միակ իրավական ճանապարհը։ Եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զրպարտությունից պաշտպանվելու այլ ճանապարհներ գիտեն, պատրաստ ենք լսել նրանց առաջարկները։