Արցախից բռնի տեղահանված 78 մարդ աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ-ում
Արցախից բռնի տեղահանված 78 մարդ աշխատանքի է անցել ՀՀ ՆԳՆ համակարգում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ` 15-ը քաղաքացիական անձինք են և աշխատանքի են անցել աշխատակազմում, իսկ մնացածը՝ ոստիկանության աշխատակիցներ։