Կրեմլը հաստատել է, որ Ուկրաինան պայթեցրել է Ղրիմի կամուրջը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Ղրիմի կամրջի տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով որևէ վնաս չի գրանցվել, կամրջի վրա երթևեկությունը շարունակվում է սովորականի պես։
«Ոչինչ չի վնասվել, կամուրջը գործում է», - ասել է Պեսկովը։