ԱՄԷ-ում հիմնադրված խոշոր ընկերությունը՝ «Աբու Դաբի Գրուպը», հետաքրքրված է Հայաստանի ներդրումային հնարավորություններով (տեսանյութ)
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարեկել և կից գրել․
«Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնադրված խոշոր ընկերությունը՝ «Աբու Դաբի Ներդրումային Գրուպ»-ը , հետաքրքրված է Հայաստանի ներդրումային հնարավորություններով։
Իմ առաջնային նպատակը ներդրումների ներգրավումն է իմ հայրենիքում՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման և քաղաքացիների բարեկեցության»։