Մարդիկ իրենց ապրածի կեսի չափով լավ են ապրում․ մի քիչ էլ կվատանա ու տենց կմնա․ Փաշինյան (տեսանյութ)
Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում ու ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով, ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով:ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ մարդիկ իրենց ապրածի կեսի չափով լավ են ապրում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, որովհետև տեսնում են, որ այսօրվա Հայաստանում ավելի լավ ապրելը հնարավոր է։
«Սա շատ կարևոր հանգամանք է, բայց համարում ենք, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից, հետևաբար, մեր խնդիրը գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է»,- ասաց նա՝ հիշեցնելով ասացվածք․ «Մի քիչ էլ կվատանա ու տենց կմնա»։