Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Արցախի նախագահի ինստիտուտը դե ֆակտո և դե յուրե լուծարվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած շաբաթ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ամենօրյա ռեժիմով բուռն քննարկումներ են ընթացել Արցախի նախագահի ինստիտուտը պահելու հարցի շուրջ։ Հայտնի է, որ մայիսի 21-ին լրացել է նախագահի լիազորությունների ժամկետը, բայց որպեսզի Արցախի էջը վերջնականապես չփակվեր, եւ Ադրբեջանի նախագահի ու մեր թշնամիների ծրագիրը տապալվեր, Արցախի ԱԺ պատգամավորներն ամիսներ առաջ խորհրդարանում փոխեցին սահմանադրական որոշ դրույթներ՝ նախագահի ընտրությունը վերապահելով Ազգային ժողովին։


Ըստ այդմ՝ խորհրդարանը նախագահի լիազորությունները լրանալուց հետո 7-օրյա ժամկետում պետք է թեկնածուների առաջադրումներ կատարեր, որից հետո՝ եռօրյա ժամկետում ընտրության օր նշանակեր, ինչը նշանակում է, որ մայիսի 30-ին պետք է նոր նախագահ ընտրեին, սակայն Հայաստանի իշխանությունների գործուն ջանքերի, ավելի ճիշտ՝ շանտաժի ու սպառնալիքի պատճառով ընտրության գործընթացը տապալվել է, եւ Արցախի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։

Սամվել Շահրամանյանը, որն Արցախի վերջին նախագահն էր, մտադրություն է ունեցել առաջադրվել, պահպանել թեկուզ ֆորմալ կարգավիճակը` միայն նրա համար, որ Արցախի էջը չփակվի, սակայն վերջին շաբաթներին տոտալ ճնշումների է ենթարկվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կողմից, որը տեւական ժամանակ Շահրամանյանին համոզելու գործին է լծվել, զուգահեռ էլ իրավական գործընթաց է նախաձեռնվել Շահրամանյանի դեմ, որպեսզի, եթե «չհասկանա», գործի դնեն իրավական ճանապարհը: Սրանով էր պայմանավորված, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Շահրամանյանը վերջին շրջանում 5-6 անգամ կանչվել է հարցաքննության, անգամ տեղեկություններ տարածվեցին նրան կալանավորելու մասին։ Հայաստանի իշխանությունների փաստարկը եղել է այն, որ եթե կատարեն նախագահի ընտրություն, ապա իրենց ուսերին կմնա Ալիեւի՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների իրականացման ողջ պատասխանատվությունը։ Իբր Ալբանիայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ակնարկել է, որ «խաղաղության պայմանագիրը» չստորագրելու պատճառներից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ այդ հարցը լուծել, եւ Արցախի պետական ինստիտուտները դե ֆակտո շարունակում են իրենց գործունեությունը։ Պատահական չէ, որ այս հանդիպումից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, թե «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարն Ալիեւն առաջ է մղում` որպես հայելային արձագանք այն բանի, որ Արցախի քաղաքական էլիտան խորհրդարանի նախագահ է ընտրում եւ մտադիր է նաեւ Արցախի նախագահ ընտրել։ Սամվել Շահրամանյանը սկզբում դիմադրել է, սակայն, երբ նրան ուղիղ ասվել է, որ հարցը կարող է միայն իր կալանավորմամբ չավարտվել` Հայաստանում առաջիկա բոլոր կորուստների եւ պարտությունների համար պատասխանատու կհռչակվեն արցախցիները, ատելության նոր արշավ կիրականացվի իրենց դեմ, ի վերջո, տեղի է տվել: Հատկապես, որ իշխանություններն իրենց սեւ գործն արել են նաեւ արցախցի պատգամավորների հանդեպ, ու Արցախի խորհրդարանում եւս հակաարցախյան տեսակետը պաշտպանողներ են հայտնվել, եւ հայրենասերների քանակը նվազել է։

Մեզ պատմեցին, որ անցած շաբաթ մի քանի թեժ քննարկում է ընթացել Արցախի խորհրդարանականների մասնակցությամբ: 3 դիրքորոշում է արտահայտվել՝ պատգամավորների մի հատվածը կողմ է եղել իշխանությունների փաստարկին, որ չարժե կրակի հետ խաղալ եւ դառնալ Հայաստանում տեղի ունեցող հնարավոր անցանկալի զարգացումների «պատասխանատու», որը նաեւ կվտանգի արցախցիների՝ Հայաստանում մնալու հեռանկարը, հայաստանցի-արցախցի անջրպետը գուցե անդառնալի խորանա։ Այս դիրքորոշման գեներատորը եղել է իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավարը, որն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին է: Սամվել Բաբայանի թիմակիցները կրավորական դիրքորոշում են բռնել՝ ո՛չ նալին, ո՛չ մեխին տարբերակով, իսկ խորհրդարանի նախագահի լիազորությունները մինչեւ վերջերս կատարող Գագիկ Բաղունցը վերջին մեկ շաբաթը կարծես անհետացել է: Ասում են՝ նեղացել է, որ խորհրդարանը 10 օր առաջ ոչ թե իրեն, այլ Աշոտ Դանիելյանին է նախագահ ընտրել՝ թերեւս կանխատեսելով նման զարգացումները։

Բանն այն է, որ Արցախի նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա պարտականությունները դե յուրե կատարում է ԱԺ նախագահը` մինչեւ նոր նախագահ ընտրվելը։ Ինչեւէ, ընդամենը հաշված պատգամավորներ են ամեն գնով պայքարել նախագահի ինստիտուտի վերջնական ոչնչացման դեմ, սակայն նրանք փոքրամասնություն են կազմել, իսկ նախագահ ընտրելու համար 17 պատգամավորի կողմ ձայն է պետք։ Շաբաթներ տևած քննարկումներն անարդյունք են ավարտվել, և արցախցի որոշ գործիչներ, տեղի տալով հայաստանյան իշխանությունների ճնշումներին, համաձայնել են դնել նախագահի ինստիտուտի տապանաքարը»: