Ռուսաստանի Ալթայի երկրամասում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասում՝ Պուշտուլիմ գյուղի մոտ, գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5.6։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։