Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին
Իսրայելի պաշտպանության ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի տարածք երկու արկերի արձակման։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ իսրայելական զինվորականները հայտնել են, որ իրենք գրանցել են սիրիական տարածքից երկու արկերի արձակում, որոնք ուղարկվել են Իսրայելի տարածք և ընկել անմարդաբնակ տարածքում։