Լի Ջե Մյոնը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 49%-ը
«Տոբուրո» դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Ջե Մյոնը հաղթել է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 49.42%-ը՝ քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո։
Դա են վկայում երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձայների հաշվարկի արդյունքները։
Տվյալների համաձայն՝ նրա հիմնական մրցակիցը՝ պահպանողական «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից Կիմ Մուն-սուն ստացել է 41.15%։
Հարավկորեական կայքերը նշել են, որ Լի Ջե Մյոնի պաշտոնավարման ժամկետը կսկսվի այն ժամանակ, երբ ԿԸՀ-ի նախագահը լիագումար նիստում կհայտարարի ընտրված նախագահին։
Քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 35.24 միլիոն մարդ։ Այս տարի քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թիվը կազմել է մոտավորապես 44.39 միլիոն մարդ։