Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Բավական է լինենք աշխարհի երեսին ծաղրուծանակի առարկա, ամոթանքի ու արհամարհանքի թիրախ

ՑՈՐԵՆ և որոմ

«Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ԵՍ հնձողներին կասեմ՝ նախ այդ որոմը քաղեցե՛ք և դրանից խուրձեր կապեցե՛ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե՛ք ԻՄ շտեմարանների մէջ»։

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹեՈՍԻ 13:30

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, հասել է ժամանակը ցորենը որոմից զատելու։ Եթե այսուհետև էլ ազգովի թացն ու չորը խառնած, առանց հստակ դիրքորոշման շարունակենք մեր ընթացքը, ապա ՏԻՐՈՋ Ահեղ Ցասումը բոլորիս վրա կթափվի և նիկոլի ու իր նման մյուս դիվահարների արածների ու չարածների պատասխանը հենց բոլորիցս էլ կպահանջվի, քանի որ լռել ենք ու հանդուրժել։ Ամեն մարդ վերջապես պետք է ընտրի  ա՛յն ճամբարը, ա՛յն բանակը, որին ինքը զինվորագրվում է` չարի՞, նեռի՞, հակաքրիստոսի՞, սատանայի՞, նրանց կամակատարների՞, թե՞ ՏԻՐՈՋ, ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅԱՆ, ՆՐԱ Հրեշտակների, ՆՐԱ Եկեղեցու։ Երրորդը չկա։ Կա՛ քարերը նետելու և կա՛ հավաքելու ժամանակը, կա՛ ցանելու և կա՛ հնձելու ժամանակը։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր սխալվելով, մոլորվելով, խաբվելով ու գայթակղվելով երբևէ կողմ են եղել, այս պիղծ ու չարահնար իշխանություններին, ահա, այժմ իսկական պահն է հետ կանգնելու կործանարար այդ ճանապարհից, դարձի գալու և հայոց ինքնության ճշմարիտ ու անխորտակ արմատներին դառնալու։ Նրանք, ովքեր մեր Սուրբ Եկեղեցու դեմ են հանդես գալիս, դրանք նեռի զորքին են հավաքագրված և իրենց տեղն արդեն վաղուց հայտնի է` իրենց տիրոջ` սատանայի հետ։

Լսի՛ր, ով հա՛յ մարդ, ով էլ որ լինես՝ հավատացյալ, թե՛ ոչ, քրիստոնյա թե՛ ոչ, տեղեկացված, թե՛ ոչ, ակտիվ՛ թե՛ ոչ, պաշտոնյա, թե՛ ոչ, կին, թե՛ տղամարդ, ծեր, թե՛ երիտասարդ, հարուստ, թե՛ աղքատ, սփյուռքում, թե՛ հայրենիքում, միևնույն է ստիպված ես կատարելու քո կյանքի ամենակարևոր ու ամենավճռական քայլը և ընտրությունը, որից կախված է լինելու ոչ միայն քո սեփական կյանքն ու ապագան, այլ հենց մեր սերունդների, ողջ ազգի, ժողովրդի, հայրենիքի ներկան ու ապագան։ Բավական է լինենք աշխարհի երեսին ծաղրուծանակի առարկա, ամոթանքի ու արհամարհանքի թիրախ, ժամն է արթնության, համախմբման ու վճռական գործերի։

Տա՛ ԱՍՏՎԱԾ, որ ի վերջո ոչ մի արարած որոմի խրձի մեջ չհայտնվի, իսկ դիվական լեգիոններով լցված հոգեկան հիվանդների տեղը դիվահալած շնորհներով օժտված հայրերի առջև է կամ էլ համապատասխան բժշկանոցներում՝ զսպաշապիկների մեջ։

Մեր ոչն ենք ասում սատանայի ծառաներին և հրաժարվում ենք այս իշխանությունը մերը համարել և խնդրում ենք մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, որ մաքրի Հայոց Տունը անարժաններից և ԻՐ Հայաստան աշխարհի մեջ արժանի կառավարիչներ կարգի՝ ԻՐ առաջ խոնարհվող ու ԻՐ պատվիրաններով առաջնորդվող ընտրյալ զավակներից Հայոց։

Մեր հույսն առ ԱՍՏՎԱԾ է, մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ և ՆՐԱՆ Փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

«ԱՍՏԾՈՒ վրա դրի իմ հույսը և վախ չունեմ. Մարդն ինձ ի՞նչ կարող է անել»:  ՍԱՂՄՈՍ 55:11

«Միաբանություն վասն Ապաշխարության»