Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել, վերջինը հայտնվել է կանաչ գազոնում․ վիրավոր կա
Ժամը 15:50-ի սահմաններում Իսակովի պողոտա – Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Եփրեմյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով և հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող կանաչ գազոնում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, ով եղել է «Volkswagen»-ի ուղևոր, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։